Հայաստանում տեղի ունեցող համաներման գործնթացը բնականորեն սկիզբ է դրել տարբեր քննարկումների, կապված հիմնականում՝ համաներման ընդգրկուն լինելու, 2008–ի մարտի 1–ի, համաներման և հասարակության կայունության ու համերաշխության, վերջապես՝ հանդուրժողականության գաղափարների հետ։ Պակաս չեն վեճերն ու կարծիքները համաներման արտաքին քաղաքական հետևանքների՝ մանավանդ արևմտյան քաղաքական կառույցների և իհարկե, Ղարաբաղյան հարցի ու տարածաշրջանային վերադասավորումների առնչությամբ։
Այս ամենը, սիրտը խառնելու չափ, այնքան շատ է կրկնվում ու շահարկվում, որ երևույթի հիմնական իմաստը՝ այն է՝ հանդուրժողականությունը՝ բառիս ամենալայն իմաստով, ակամա դուրս է մնում մեր տեսադաշտից։
Ենթադրում եմ, որ ճիշտ կլիներ հարցի հետ կապված շեշտադրումները դնել ամենից առաջ մեր պետության սեփական պատմության տեսանկյունից՝ սկսած դաշնակների, հետո կոմունիստների ու վերջապես ՀՀՇ–ի գլխավորությամբ հռչակված երեք Հանրապետությունների համապատասխան փորձն առերեսելու, ինքներս մեզ հասկանալու, դասեր քաղելու ու վերածնվելու համար։ Այո՝ ՎԵՐԱԾՆՎԵԼՈՒ համար, քանզի որևէ հասարակության մեջ հանդուրժողականության քանակն ու որակն է, որ հիմք է ստեղծում համերաշխության, արդարության, չամաչենք ասել՝ մեր հազարամյա քրիստոնեական մշակույթի առանցքային արժեքների՝ բարության ու գթասրտության համար։
Հիշյալ խնդիրը անկարելի է լուծել այս փոքրիկ հոդվածի շրջանակներում, սակայն միգուցե տեղին է գոնե հարցադրումներ անել մեր նորագույն պատմության սիրտ այրող իրադարձությունների մասին։ Այն մասին, օրինակ, թե ինչպ՞ես էր, որ Հայրենի կառավարությունը պատերազմի ծանրագույն տարիներին հանդուրժում էր փաստացիորեն համարյա ամբողջությամբ անկառավարելի դարձած Սյունիքի երկրամասը իր հարակից տարածքներով ու անձեռնըմխելի ղեկավարով, թե ինչու՞ չհանդուժեց դաշնակների կուսակցությունը, ինչպե՞ս հանդուրժեց ռազմական կամավորական միավորման վերաձևումը քաղաքական հզոր ուժի, ինչու՞ չհաջողվեց իշխանության սահուն փոխանցումը 1996–ին, ինչու՞ երկրորդ Նախագահը դաշնակների դեպքում համաներում չհայտարարեց, ինչու՞ չհանդուրժեց փետրվարյան հանրահավաքները, ինչպե՞ս է որ երրորդ Նախագահը առ այսօր հանդուրժում է մարտիմեկյան սպանությունների բացահայտված չլինելը, ինչպե՞ս, ինչու՞..., ցավոք ոչ մի պատասխան, որ տեղավորվեր առողջ դատողության շրջանակներում։
Իհարկե, ամեն մի ինչուի համար յուրաքանչյուրս ունենք մեր ուրույն պատասխանները, ասենք՝ պատերազմը տանուլ տալու, անկախությունը կորցնելու ու քաղաքացիական պատերազմը կասեցնելու, Ռուսաստանից կախվածության, օտարերկրացիների դիվերսիոն գործողությունների..., և այլնի տեսքով։ Սակայն ցավն էլ հենց այն է, որ մեր պատկերացումները մեր իսկ ապրվածի ու տեսածի մասին տարբերվում են, չեն համնկնում, ավելին՝ հակասում են պաշտոնապես մատուցվող վարկածներից։ Ի դեպ, ուշադիր լինելու պարագայում հենց վերջիններիս մեջ կարելի է հակասություններ գտնել։
Ամենևին կողմնակից չլինելով «դավադրությունների տեսություններին», կարող եմ ասել միայն, որ մարդուն թվում է, թե ինքը ապրում է մի վիրտուալ, սիմուլյացիոն Հայաստանում։ Բայց, առողջ դատողությունը կարծես թե հուշում է, որ կա ՛մարդկանց մի ահագին մեծ արտոնյալ հատված՝ թե՛ Հայասատանում և թե՛ դրսում, որ այսպես թե այնպես քաջատեղյակ է իրադարձությունների իրական պատկերին։ Եվ ուրեմն, հարց է առաջանում. ումի՞ց է թաքցվում երևույթների իրական պատկերը և ինչի՞ համար։
Ամեն մի հասարակություն այնքան առողջ է, որքան այն ինքնամաքրվում է։ Դրա համար հարկավոր է վեջապես բացել «պանդորայի արկղը», քննադատաբար վերլուծել անցյալը՝ որքան էլ որ այն ցավալի է, փարատել մարդկանց վերքերը, հուսադրել միմյանց ու կառուցել ապագան։
Այնքան ժամանակ, քանի դեռ մեզ մատուցվող մեր իսկ պատմությունը կեղծ է, ու հեքիաթներով ու հնարանքներով լցված, քանի դեռ այն ծառայում է ոչ թե մեր սերունդներին կրթելու, այլ մեզ մանիպուլյացիաներով խաբելու ու մոլորեցնելու համար, մենք չենք կարողանա իսկապես՝ ըստ արժանվույն գնահատել մեր և մեր հասարակության կյանքն ու մաքուր սրտով ողջունել իրապես մարդասիրական, հանդուրժողականության ու գթասրտության ցանկացած արտահայտություն, ինչի այսօրվա օրինակն է ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ, որն էլ սրտավառ ողջունում եմ։
Կարելի է պնդել, որ այս գաղտնապահական մղձավանջը՝ զուգակցված ամեն տեսակի հավանական ու անհավանական ցնորամիտ բացատրություններով, արվում է ի շահս մեր քաղաքացու հանգստության, հասարակական կյանքի կայունության համար։ Կամ էլ թե չէ՝ վկայակոչելով ուրիշ պետությունների փորձը,ասել, թե դա նորմալ ու օրինաչափ գործելակերպ է քաղաքական կյանքում, երբ գայլերը հանդես են գալիս գառների կերպարով, կամ էլ՝ որ արտաքին ու ներքին մարտահրավերների կառավարման տրամաբանությունը այլընտրանք չի թողնում, և նման անհեթեթություններ...
Սակայն ակնհայտ է, որ մի սուտը իր ետևից մի ուրիշ սուտ է բերում, և մենք արդյունքում ունենք մոլորեցված ու շվարած հասարակություն, որն անկարող է այլևս տարբերել թացը՝ չորից, ու միգուցէ հենց այդ պատճառով էլ այսպիսի դրական գործնթացին չի կարողանում ադեկվատ պատասխանել։ Այսպիսով մարդկանց մեծամասնությունը անկարող է պատասխանելու՝ ինչու՞ համաներում, ինչու՞ հիմա, ինչու՞ այս ֆորմատով և շատ ու շատ նման հարցերի։
Եվ ուրեմն միթե՞ ժամանակը չէ ամեն ինչ իր տեղը դնելու, իրերն իրենց անուններով կոչելու, մեր պատմության խութերն ու խորշերը հարթելու ու մաքրելու՞։ Համոզված եմ, որ այսպիսով միայն կարելի է նպաստել վստահության մթնոլորտի ձևավորմանն ու հասարակության ինֆորմացիոն դաշտի մաքրմանն, որն էլ իր հերթին աղբյուր կհանդիսանա հանդուրժողականության ու համերաշխության գաղափարների սեմանմանն ու ըստ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ, այլ ոչ թե այդքան շատ կրկնվող՝ «խաղի կանոններով» ապրելու ձգտմանը։
Ft. Hood Victim's Family Speaks Out Against Anti-Muslim Sentiment (VIDEO)
-
Army chief of staff Gen. George Casey said this weekend that he is concerned
that the deadly shooting at Ft. Hood last week could "cause a backlash
again...
31 minutes ago
0 comments:
Post a Comment